SpaceX-ը գաղտնի ռազմական արբանյակ կգործարկի

SpaceX-ը գաղտնի ռազմական արբանյակ կգործարկի

Էլոն Մասկի SpaceX ընկերությունը Falcon Heavy ծանր հրթիռ-կրիչի օգնությամբ գաղտնի ռազմական արբանյակի գործարկման պայմանագիր է կնքել, փոխանցում է Meduza-ն։ Գործարքի արժեքը 130 միլիոն դոլար է։ United Launch Alliance-ի՝ SpaceX-ի մրցակից ընկերության Delta IVHeavy հրթիռի արձակումը 350 միլիոն դոլար էր արժեցել։

Արբանյակը կարձակվի 2020 թվականին Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերակայանից։ Spacenews պարբերականի փոխանցմամբ՝ սա SpaceX-ի առաջին ռազմական պայմանագիրն է Falcon Heavy-ի համար։

Falcon Heavy հրթիռ-կրիչը ստեղծվել է ուղեծիր ծանր բեռներ (մինչև 63 տոննա) դուրս բերելու համար։ Դրա առաջին թռիչքը կայացել է 2018 թվականի փետրվարին։ Այն ժամանակ տիեզերք է դուրս բերվել Իլոն Մասկի անձնական էլեկտրոմոբիլը՝ Tesla Roadster-ը։

SpaceX-ը ռազմական արբանյակներ արձակելու իրավունք է ստացել 2015 թվականին։ Մինչ այդ այդպիսի թույլտվություն ունեցել է միայն United Launch Alliance ընկերությունը, որը Boeing-ի և Lockheed-Martin-ի համատեղ ձեռնարկությունն է։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ առաջին պայմանագիրը SpaceX-ը կնքել է 2016 թվականին։

Թեգեր: elon musk, Falcon, spase x