YouTube վիդեոհոսթինգը մտադիր է ներդնել Channel Memberships գործառույթը, որի միջոցով վճարովի կդառնան 100 հազարից ավել բաժանորդ ունեցող ալիքների բաժանորդագրությունը: Գործառույթն արդեն հասանելի է սահմանափակ քանակությամբ օգտատերերի համար։
«Նոր բիզնես մոդելն արդեն հաջողություն ունի մի շարք օգտատերերի շրջանում: Ուստի մենք կընդլայնենք Channel Memberships-ը և կտարածենք նաև 100 հազար և ավել բաժանորդ ունեցող ալիքների վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բաժանորդագրության արժեքն ամսական 4.99 դոլար կկազմի: Բաժանորդագրվածները կկարողանան դիտել նաև YouTube-ի հանրահայտ ալիքները, էքսկլուզիվ ուղիղ հեռարձակումները և օգտնվել emoji սմայլների լրացուցիչ հավաքածուից: