Apple–ը հերքել է iPhone–ը կոտրելու մասին լուրերը

Apple–ը հերքել է iPhone–ը կոտրելու մասին լուրերը

Այն բանից հետո, երբ Մեթյու Հիքին սոցցանցում կիսվել էր տեսահոլովակով, որտեղ ցուցադրված էր, թե ինչպես է «կոտրում» iPhone–ը,  Apple–ը շտապեց հայտարարել, որ դա աշխատող տարբերակ չէ։ Ավելին` ընկերության աշխատակիցները հայտարարեցին, որ Հիքիի գործունեությունը և հայտրարարությունները սև բիծ են ստեղծում ընկերության հեղինակության վրա։

«Ցանցում հայտնված իբրև չէ iPhone «կոտրելու» լուրը  կեղծ է, ոչ մեկն ի վիճակի չէ շրջանցել   iPhone–ի պաշտպանության համակարգը։ Դա ուղղակի թվացյալ է և ոչ ճիշտ թեստավորման արդյունք»,– հայրտարարել է Apple–ը։ Իսկ այս պատմության մեջ ամենահետաքրիրն այն է, որ Apple–ն անգամ ստիպված չեղավ ապացուցել իր ճշմարտացիությունը։  Մեթյուն էլ հայտարարել է, որ իսկապես` iPhone կոտրելը պահական է եղել։

Չնայած այս ամենին, ընկերությունը շարունակում է ուժեղացնել իր սմարթֆոնների պաշտպանության համակարգը։

Թեգեր: Apple, iPad, iPhone