Հեռախոսակապի օպերատոր Beeline–ը իր օգտատերերի տվյալները վաճառել է Gazprom-Media Digital ըներությանը։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը։
Gazprom-Media Digital-ը ստացած տեղեկատվությունն օգտագործելու է սպառողների հետաքրքրություններին համապատասխան մոբայլ գովազդ ստեղծելու համար։
Նման գովազդ ստեղծելը մի քանի անգամ ավելի թանկ արժի, քան սովորական գովազդը։ Ընկերության ծառայություններով արդեն հետաքրքվել է Volvo ընկերությունը։
Beeline–ն առաջին մոբայլ օպերատորը չէ, որ վաճառել է օգտատերերի տվյակները գովազդային գործակալություններին կամ ընկերություններին։ Նախկինում տվյալներ են վաճառել «Мегафон», МТС և Tele2 ընկերությունները։