Facebook-ը նոր նեյրոցանց է ստեղծել, որը միայն երաժշտությունը լսելով կարողանում է ցուցադրել երաժշտի շարժումները:
Համակարգը լսում է երաժշտությունը և իրական ժամանակում ներկայացնում հնարավոր շարժումները`այդպիսով սովորեցնելով ճիշտ նվագել:
Գաղափարը ներկայացվել է Conference on Computer Vision and Pattern Recognition (CVPR)-ում։ Հեղինակները կարծում են, որ այս այն կարող է օգտակար լինել երաժշտական գործիքներով նվագել սովորողների համար: Ըստ նրանց, օնլայն ուսուցչին վիրտուալ հարթակ բերելը կնպաստի երաժշտությունն ավելի արագ սովորելուն:
Որպես տվյալների շտեմարան՝ համակարգի հեղինակներն օգտագործել են համացանցում հասանելի տեսագրություններ, որտեղ երաժիշտները նվագում են՝ առանց խմբի ուղեկցության: Դաշնամուրի համար հավաքագրվել է 3.6 ժամ տեսանյութ, իսկ ջութակի համար՝ 4.4 ժամ: Տեսագրությունների յուրաքանչյուր կադրում նեյրոցանցը որոշել է, թե որտեղ է երաժշտի ձեռքը, ինչպես է փոխվում դրա շարժումը, ինչպես են դասավորված երաժշտի մատները: