Tesla–ն փակում է իր մասնաճյուղերը

Tesla ընկերությունը մի շարք մասնաճյուղերում կդադարեցնի արևային պանելների արտադրությունը և տեղակայումը։  Ընկերությունն ԱՄՆ-ի շուրջ ինը նահանգներում կփակի իր ստորաբաժանումների ավելի քան մեկ տասնյակ մասնաճյուղեր։ Tesla-ի դուստր ընկերություն հանդիսացող SolarCity-ն ներկայումս ունի շուրջ 60 մասնաճյուղ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Tesla-ում տեղի կունենան զանգվածային արձակումներ՝ ծախսերը կրճատելու և միաժամանակ շահութաբերությունը պահպանելու նպատակով: