WhatsApp–ը պատրաստվում է սթիքերներ թողարկել

WhatsApp մեսինջերը պատրաստվում է ստիկերներ թողարկել  օգտատերերի համար: Այս գաղափարը WhatsApp-ում առաջացել էր  մի քանի ամիս առաջ։ Անհաջողփորձարկումներից հետո  այն  չեղարկվել էր:

Այժմ WhatsApp-ը կրկին փորձում է գործառույթը: Այստեղ նորույթը  գործելու է Facebook–ի սթիքեների ձևաչափով` բացի առաջարկվող տարբերակից մեսինջերը հնարավորություն կտա նաև փնտրել սեփական նախասիրություններին համապատասխանող սթիքերներ։

Նշենք, որ ստիկերները առաջինը հասանելի կլինեն Android օպերացիոն համակարգի օգտատերի համար: Առայժմ դրանից կարող են օգտվել WhatsApp-ի նոր բետա-տարբերակը օգտագործողները: