Սիրված տեխնոբրենդների շարքում Apple-ը 6-րդն է

Սիրված տեխնոբրենդների շարքում Apple-ը 6-րդն է

NetBase կայքը վարկանիշային աղյուսակ է հրապարակել՝ <<ամենասիրելի տեխնոբրենդներ>>  խորագրով: Սա թվով 4-րդ նման հետազոտությունն է, որ անցկացնում է NetBase-ը:

Այս անգամ վարկանիշային աղյուսակը գլխավորել է օնլայն ֆոտոդարանը՝ Instagram-ը:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել  YouTube վիդեոհոսթինգը: Երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերում են համապատասխանաբար՝  Facebook, Amazon և Google ընկերությունները:

Ի զարմանս շատերի 6-րդ հորիզոնականում է հայտնվել խնձրորային բրենդը՝ Apple-ը: Լավագույն 10-յակը եզրափակում են  Disney, Snapchat, Spotify և Netflix ընկերությունները: Հարցվողների մեծ մասը պատասխանել է, որ գնահատում է խնձորային բրենդին բացառապես դիզայնի և գաջեթների ֆունկցիոնալության համար: Ավելի վաղ Apple-ը զբաղեցրել էր  երկրորդ հորիզոնականը: