Նոր AirPods-ը կունենա մի շարք գործառույթներ՝ անձրեւից և քրտինքից անջրանցիկ պաշտպանության, աղմուկի նվազեցման հնարավորություն, ինչպես նաև iPhone-ից մեծ հեռավորության վրա աշխատելու ունակություն:
Նոր ականջակալները ավելի թանկ կլինեն, քան ներկայիս տարբերակները, որոնց արժեքը 159 դոլար է: AirPods-ի ներկայիս տարբերակը կթարմացվի 2018-ի վերջում և կունենա Siri ձայնային օգնականի հնարավորություն: Այն հնարավոր կլինի ակտիվացնել առանց ձեռքերի: