Սմարթֆոնի պայթյունից մարդ է մահացել

Մալազիայում, սմարթֆոնի պայթյունի հետևանքով,  հերթական մահացու դեպքն է գրանցվել:

Ferra-ի փոխանցմամբ,  մալազիացի գործարար Նազրին Հասանը գիշերը քնած է եղել իր ննջասենյակում, իսկ հեռախոսը դրված է եղել լիցքավորման: Երկար լիցքավորվելու պատճառով հեռախոսը պայթել է և մահացու վնաս հասցրել Հասանին: Պայթյունի հետևանքով այրվել է նաև ներքնակը: Բռնկման արդյունքում, ցավոք,  օգտատերը մահացել է:

Զոհի հարազատները հայտնել են, որ նա ունեցել է Huawei և Samsung  ընկերություններին պատկանող հեռախոսներ  և առայժմ պարզ չէ՝ որն է պայթել: