WhatsApp -ը կպաշտպանի լուսանկարները հետաքրքրասեր ընկերներից

Մեսինջերով ուղարկված ինտիմ բնույթի նկարների ավտոպահպանման  հնարավորությունը կարելի կլինի անջատել։ Այլ կերպ ասած` հնարավոր է թաքցնել ստացված ուղարկված լուսանկարները։

Նոր գործառույթը հայտնվել է Android v2.18.195 բետա տարբերակում։ Մեսինջերի կարգավորումներում շուտով կհայտնվի նմանատիպ կոճակ։ Փորձագետները վստահ են, որ սա անհրաժեշտ գործառույթ է, եթե օգտատերերը միմյանց փոխանցում են գաղտնի ֆայլեր։

Գործառույթը WhatsApp–ում կհայտնվի շուտով։