iTunes-ում երաժշտության կառավարման գործառույթը նոր հնարավորություններ է ստացել:
iTunes Remote-ի գլխավոր առանձնահատկությունը ամբողջապես փոփոխված դիզայնն է, որի շնորհիվ այն ստացել է թարմ տեսք և համատասխանում է արդեն ընկերության նոր ստանդարտներին: Այն նաև համապատասխանում է iPhone X-ին:
Վիզուալ փոփոխություններից բացի այստեղ նաև սխալների շտկում են կատարել: Այժմ տեխնոլոգիան ունի նոր օպերացիոն համակարգերի հետ սինքրոնացվելու հնարավորություն:
iTunes Remote-ը տեխնոլոգիա է, որով կարելի է iPhone-ի և iPad-ի միջոցով կարգավորել խաղարկվող երաժշտությունը: Սրա միջոցով կարելի է նաև խաղարկել AirPlay-ը: