Կկայանա Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը

Կկայանա Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը

Հունիսի 29-ին, ժամը 10։30-19։00, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կկայանա ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը:

Ծրագրի նախնական փուլում ընտրված 16 թիմերը, ովքեր անցել են ինտենսիվ դասընթացներ և օգնություն են ստացել մենթորների կողմից, կմասնակցեն եզրափակիչ մրցույթին: Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել բիզնեսի և նորարարության զարգացմանը: Մասնակիցները ժյուրիի անդամներին կներկայացնեն իրենց նորարար մտքերը: Հաղթող թիմերը կստանան 35.000 եվրո նախնական ֆինանսավորում, մենթորություն, կապերի հաստատում պոտենցիալ ներդրողների հետ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ:

Մրցույթի մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 29-ին, ժամը 19:00 – 21:00, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Մրցույթի եզրափակիչ փուլում կտրամադրվեն 9 դրամաշնորհներ՝ նախատեսված 9 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

ԶԼՄ-ների կողմից հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագրի հաղորդակցության գծով պատասխանատու Նունե Քոչինյանին՝ էլ. փոստ՝ [email protected], հեռ.՝ 37410 26 99 86։

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում: