Facebook-ը պատրաստվում է նորովի հետևել օգտատերերին

Facebook սոցիալական ցանցը վերջերս հայտնվում է խոշոր սկանդալների կենտրոնում: Պատճառը հավանաբար ընկերության վարած քաղաքականությունն է:

Վերջերս ընկերությունը սկսել է ձեռք բերել արտոնագրեր, որոնք թույլ կտան ավելի շատ տեղեկություն հավաքել օգտատերերի վերաբերյալ: Այսպես Facebook-ը ձեռք կբերի համակարգչի տեսախցիկը միացնելու արտոնագիր, որը թույլ կտա տեսնել դեմքի արտահայտությունը, երբ օգտատերը էկրանին ինչ-որ բան է տեսնում: Հաջորդը հեռախոսի բարձրախոսը օգտագործելու արտոնագիրն է: Այսպես Facebook -ը կկարողանա լսել, թե օգտատերը հեռուստատեսության որ ալիքն է նախընտրում:

Հաջորդ արտոնագիրը հեռախոսի տեղաշարժին հետևելն է, որի միջոցով Facebook -ը կիմանա օգտատիրոջ բնակության վայրը: Եվ վերջապես ձեռք բերելով հրապարակումներին և բանկային քարտերին հետևելու արտոնագիրը Facebook -ը կիմանա, թե ինչ կարևոր իրադարձություն է  տեղի ունենում օգտատիրոջ կյանքում:

Եթե ցանցի տնօրեն Մարկ Ցուկերբերգին հարցնեն, թե ինչ նպատակ ունի այս քայլը, պատասխանը կլինի մեկը. Facebook -ը դա անում է օգտատիրոջը ավելի լավ ծառայելու համար: