Facebook–ը հրաժարվել է ինտերնետ տարածող դրոնների գաղափարից

Facebook–ը հրաժարվել է ինտերնետ տարածող դրոնների գաղափարից

Facebook–ը հրաժարվել է սեփական դրոնների արտադրությունից, որոնք նախատեսված էին լինելու ինտերնետ տարածելու համար։ Այս մասին հայտարարվել է ընկերության  բլոգում։ 

Դրա փոխարեն Facebook–ը որոշել է կենտրոնանալ աերոընկերությունների հետ աշխատելու վրա։ Ընկերությունը մտադիր է համատեղ ջանքերով ստեղծել այդ տեխնոլոգիաները։

2017–ի նոյեբմերին Facebook–ը հայտարարեց, որ պատրաստվում է համագործակցել  Airbus ընկերության հետ։ Նրանք միասին պետք է ստեղծեին  HAPS պլատֆորմ և նմանատիպ այլ տեխնոլոգիաներ։
Facebook–ն աշխատում է  Aquila նախագծի վրա   2014 թվականից։ Նախագծի շրջանակում ընկերությունը ինտերնետ մատակարարող դրոններ էր նախագծել։ Ըստ ընկերության հաշվարկների այժմ աշխարհում շուրջ 4 միլիարդ մարդ չունի համացանցից օգտվելու հանարվորություն։
Թեգեր: drone, Facebook