Google-ը կրկին թույլ կտա Google Earth-ում չափել կետերի միջև եղած հեռավորությունը

Google-ը վերադարձրել է Google Earth-ի այն գործառույթը, որը թույլ է տալիս չափել ցանկացած կետերի միջև եղած հեռավորությունը։ Այս մասին  հայտնել են ծրագրավորողները Google-ի պաշտոնական բլոգում։ Գործառույթը հասանելի է դարձել Google Earth ծառայության web և Android տարբերակներում։ Այս նոր գործիքը թույլ է տալիս նաև հաշվել ընտրված մակերևույթի մակերեսը: Շուտով  գործիքը հասանելի կլինի նաև iOS համակարգի Google Earth հավելվածում: