Instagram-ում տեսազանգի գործառույթ է հայտնվել

Instagram-ում տեսազանգի գործառույթ է հայտնվել

Instagram սոցիալական ցանցը թարմացում է թողարկել, որի մեջ նաև ներառվել է տեսազանգեր կատարելու հնարավորությունը: Հավելվածում նաև թեմատիկ ալիքներ և լուսանկարների համար նոր էֆեկտներ կլինեն:

«Տեսազանգի օգնությամբ հնարավոր կլինի ընկերների հետ շփվել iOS և Android հարթակներում՝ առանց բջջային կապից օգտվելու»,- ասված է հաղորդագրությունում:

Տեսազանգին զուգահեռ հնարավոր կլինի հավելվածում այլ գործողություններ կատարել: Videocall-ին միանգամից կարող է  4 օգտատեր մասնակցել:

Հավելվածում հնարավոր կլինի նաև օգտվել երգչուհի Արիանա Գրանդեի, BuzzFeed կայքի և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մշակած նոր էֆեկտներից:

Թեգեր: call, Instagram, videocall