Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 27)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Pixel+ Camera 

Գինը՝ 2.99$ – անվճար

Վերածեք Ձեր iPhone–ը պրոֆեսիոնալ ֆոտոխցիկի այս հավելվածի միջոցով։ Հավելվածը թույլ է տալիս ստանալ բարձր դասի լուսանկարներ և խմբագրել դրանք։ Այստեղ կա մեծ գործիքակազմ և 30 տարբեր տեսակի ֆիլտր։

Portafolio 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հերթականությամբ դասավորեք ձեր պպորտֆոլիոն  այս հավելվածի օգնությամբ։ Այստեղ կա 25 տարբեր ձևաչափ տեղեկատվությունը և լուսանկարները պահպանելու համար։

NoLocation

Գինը՝ 2.99$ – անվճար

Հեռացրեք ձեր լուսանկարների տարեթիվը այս հավելվածի օգնությամբ։ Հավելվածը ջնջում է ինչպես հին, այնպես էլ նոր արված լուսանկարներից։

 

Թեգեր: app, Apple, free app, iOS, ios app free