Մինչ Samsung-ը և Apple-ը թողարկում են եռակի տեսախցիկով սմարթֆոններ LG-ին պատրաստվում է մոտ ժամանակներում ներկայացնել 5ակի տեսախցիկ ունեցող սմարթֆոն։ Սմարթֆոնը կլինի V30-ի իրավահաջորդը։
Սմարթֆոնի երկու տեսախցիկը կլինի առջևում, նրանցից մեկը կամ երկուսն էլ նախատեսված են դեմքի ճանաչման տեխնոլոգիայի համար։ Հնարավոր է նաև, որ սմարթֆոնը ստանա պաշտպանիչ շերտով էկրան և LG G7-ի ոճով ընդհանուր դիզայնի հնարավորություն:
Ինչ վերաբերում է եռակի հիմնական ֆոտոխցիկին, ապա լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ այն կստանա ստանդարտ լայնածավալ ոսպնյակ, «գերլարված LG տեսապակի» և անանուն երրորդ սենսոր: Առայժմ միայն Huawei P20 Pro-ն ստացել է երեք սենսորներ հետին պլանում, սակայն նրա առջևի տեսախցիկը բաղկացած է մեկ սենսորից:
Այսպիսով, LG V40-ը կկարողանա ռեկորդակիր դառնալ և օգտագործողների ուշադրությունը գրավել: Ինչպես սպասվում է, սմարթֆոնը կթողարկվի մինչև 2018 թ. վերջը: