Twitter–ը դժվարացրել է գրանցումը սոցցանցում բոտերի ու սպամների պատճառով

Twitter սոցիալական ցանցը հայտարարել է, որ անբարեխիղճ օգտատերերի եւ առաջին հերթին բոտ–հաշիվների դեմ պայքարի շրջանակներում մտադիր է նոր հաշիվների գրանցման ժամանակ e-mail–ի եւ հետախոսահամարի միջոցով պարտադիր հաստատում ավելացնել։ Այս մասին սոցցանցի ներկայացուցիչները հայտնել են բլոգում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Twitter–ի նախագահ Դել Հարվիի եւ ընկերության անվտանգության բաժնի ղեկավար Յոել Ռոտի համոզմամբ՝ նոր օգտատերերի անձի հաստատումը կօգնի պայքարել ագրեսիվ կոնտենտի, տրոլի եւ սպամի դեմ։