Facebook-ը կթույլատրի կրիպտոարժույթի մասնակի գովազդ

 Facebook  սոցիալական ցանցը հրաժարվել է իր ընդունած օրենքից, ըստ որի արգելում ր կրիպտոարժույթների ցանկացած գովազդը։ Այժմ սոցիալական ցանցը թույլատրում է գովազդել վիրտուալ արժույթը, բայց որոշ  սահմանափակումներով։

Կրիպտոարժույթներ գովազդի արգելքի մասին օրենքը Facebook–ն ընդունել էր 2018–ի հունվարին` փաստելով իր որոշումը նրանով, որ դրանց գովազդը շփոթության մեջ է գցում օգտատերեին։

Կրիպտոարժույթի գովազդի արգելք են մտցրել նաև մի շարք այլ հայտնի տեխնոընկերություններ։