Facebook–ը սփոյլերներ դեմ պայքարի նոր տեխնոլոգիա է մշակում

Facebook–ը հայտարարել է, որ սկսել է թեստավորել նոր գործառույթ։ Գործառույթի շնորհիվ հնարավոր կլինի լրահոսից որոշ ժամանակով հեռացնել ու չցուցադրել այնպիսի լուրեր, որոնք   կոնկրետ բառեր են պարունակվում։  Լուրերի ցուցադրումը կարելի կլինի «հետաձգել» անգամ 30 օրով։

Գործառույթի նախնական անվանումը Snooze է։ Սա սփոյլերների դեմ պայքարի միջոց է։

Գործառույթը ներայումս թեստավորման փուլում է և հասանելի է քիչ թվով օգտատերերի համար։ Այս փուլում նորույթն աշխատում է բացառապես տեքստային ինֆորմացիայի հետ, բայց կարողանում է գտնել նշված բառերի հոմանիշները և արգելափակել դրանք։ Այս սահմանափակումները չեն գործելու գովազդային տեքստերի վրա։