Անվճար դարձած iOS հավելվածներ (հունիսի 28)

Անվճար դարձած iOS հավելվածներ (հունիսի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

StoryToys Pirate Princess

Գինը` 2.99$ – անվճար

Միացեք Իզաբելլայի ծովային  արկածներին ու ճամփորդեք ծովերով որպես` ծովահեն։ Խաղը տարիքային սահմանփակում չունի, նախատեսված է ամբողջ ընտանիքի համար։ Այն իր մեջ ներառում է պատմություններով հագեցած 36 էջ, 3D սթիքերներ, անիմացիաներ և այլն։

Cook + Cure

Գինը` 4.99$ – անվճար

Ներբեռնելով այս հավելվածը կունենաք անձնական առողջական խորհրդատու հենց ձեր գրպանում։ Հավելվածը ցույց է տալիս օգտատիրոջ անառողջ կողմերը և օգնում վերացնել դրանք։

Breathing Zone

Գինը` 3.99$ – անվճար

Հանգստացրեք ձեր միտքն ու մարմինը այս հավելվածի միջոցով։ Ամենաքիչը 5 րոպե ռելաքսացիոն վիճակը կօգնի հաղթահարել ողջ օրվա ծանրությունը։ Այնուհետև հանգստի ժամը կարող եք ավելացնել մինչև 60 րոպե։