Nokia-ն պատրաստվում է հզոր սմարթֆոն ներկայացնել

Nokia ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր ստեղծած եբրևէ ամենահզոր սմարթֆոնը:

Ferra-ի փոխանցմամբ, ընկերության նոր սմարթֆոնը կստանա Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր։ Գաջեթը կլինի Nokia-ի առաջին սմարթֆոնը, որը կստանա էկրանի մատնահետքի սքաներ: Ֆլագմանը ստացել է Nokia A1 Plus ներքին անունը: Այն կունենա OLED դիսփլեյ, որի հեղինակը LG ընկերությունն է։

Nokia A1 Plus-ի պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է օգոստոսին Բեռլինում կայանալիք IFA 2018 ցուցահանդեսի ժամանակ: