Samsung–ը հաստատել է Samsung Galaxy Note 9–ի թողարկման ամսաթիվը

Գաջեթն, ամենայն հավանականությամբ, կթողարկվի ավելի շուտ, քան սպասվում էր։ Այսօր   Samsung–ն սկսել է կոնֆերանսին մասնակցելու հրավերներ ուղարկել, որի ընթացքում էլ ներկայացվելու է    Galaxy Note 9 ֆլագմանը։ Կոնֆերանսը կանցկացվի օգոստոսի 9–ին։ Վերջին սմարթֆոնները`  Galaxy S9–ը և Galaxy S9+–ը , ընկերությունը թողարկել է կես տարի առաջ։

Ընկերության վերջին թողարկած սմարթֆոնները լավ չեն վաճառվել, այդ պատճառով էլ հարավկորեական հսկան փոփոխել է իր ուղղությունը դեպի այլ սմարթֆոն, որի հետ, ի դեպ, մեծ հույսեր է կապում։

Galaxy Note 9–ը կունենա  Galaxy S9–ի հիմք` դիզայնի չնչին փոփոխություններով, որի շնորհիվ գաջեթը կստանա ավելի մեծ ու հզոր մարտկոց։ Ամենամեծ փոփոխությունները կստանա սմարթֆոնի տեսախցիկը։ Անցյալ տարի ընկերությունը փորձեց զարմացնել, բայց չստացվեց։ Այս անգամ խոստացել են հաստատ զարմացնել։