ВКонтакте-ն թողարկել է սեփական վճարային համակարգը` Vk Pay

ВКонтакте սոցիալական ցանցում վարման նոր համակարգ է ներդրվել, որը ստացել է   VK Pay անվանումը։ Նորույթի միջոցով կարելի է վճարումներ կատարել խմբերում, փոխացումներ իրականացնել  և ուղղակի վճարել ցանցում գործող ծառայությունների դիմաց։

РБК–ի փոխանցմամբ, վճարային համակարգի զարգացումը կլինի աստիճանաբար։ Սկզբնական շրջանում այս գործառույթը հասանելի կլինի միայն խմբերի ղեկավարների համար։  Այս ամենին զուգահեռ սոցցանցը կսկսի զարգացնել արտադրանքներով ու ծառայություններով լեցուն օնլայն խանութներ։

VK Pay–ում հասանելի է հաշվի երեք տարբերակ`  «հիմնական», որը ակտիվացրած է բոլոր նոր օգտատերերի համար,    «ընդլայնված», որը հնարավորություն է տալիս վիրտուալ հաշվում պահել 60 հազար ռուբլի և «Պրեմիում» հաշիվ, որը չունի սահմանափակումներ։