Apple-ը խուլ և կույր մարդկանց համար խելացի հագուստի արտոնագիր է ներկայացրել

Apple-ը աշխատում է նոր տեսակի սարքեր ստեղծելու ուղղությամբ: Դրանք նախատեսված են լինելու խուլ և կույր մարդկանց համար: Նորույթները կօգնեն նրանց ավելի արագ կոմնորոշվել և  տեղաշարժվել փողոցում:

Ըստ արտոնագրի լուսանկարների, նոր տեխնոլոգիան խելացի հագուստի է նման: Դրա գլխավոր գործառույթը լինելու է  շրջակա միջավայրի սքանավորումը, տեղանքի քարտեզագրումը, որից հետո դրանց տրամադրումը օգտատիրոջը:

Լուսանկարներից պարզ  դարձել, որ նաև կլինի հատուկ ձեռքի հարմարանք, որը հնարավորություն կտա կապ հաստատել բաճկոնի հետ: Հնարավոր է՝ այդ հարմարանքի փոխարեն կիրառվեն նաև ընկերության արդեն գոյություն ունեցող գաջեթները՝ iPhone-ը կամ   Apple Watch-ը: