Մեկնարկել է 11-րդ DigiTec Business Forum-ը

Այսօր Երևանում մեկնարկել է թվով 11-րդ Digitec Business Forum-ը: Այն այս տարի կանցկացվի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո:

Համաժողովի նպատակն է   խթանել պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում առաջատար և բարձր տեխնոլոգիաների ներդրման գործընթացին: Ֆորումն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու համար դրան կմացնակցեն տարբեր ոլորտների մասնագետներ, կներկայացնեն լուծումներ, ինչպես նաև իրենց և արտասահմանյան ոլորտային փորձերը:

«Սա միակ հարթակն է, որտեղ ՏՏ ընկերությունները կարող են շփվել գործարարների հետ, ներկայացնել իրենց լուծումները: Իսկ բիզնեսն այստեղ հնարավորություն է ընձեռում միաժամանակ ծանոթանալ բազմաթիվ տեխնոլոգիական լուծումների հետ»,-նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

DigiTech-ի գործարար համաժողովի շրջանակներում կքննարկվեն պետության համար կարևոր    խնդիրներ, կառաջարկվեն այդ խնդիրները հարթելու տեխնոտարբերակներ: ԱՏՁՄ-ի աչքից չեն վրիպել նաև բանակի, սպառազինության ու առհասարակ ռազմական արդյունաբերության ոլորտները:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ռազմական ոլորտը տեխնիկապես հագեցնելու գաղափարը նաև վարչապետինն է եղել:

DigiTech 11-րդ  բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 29-30: Վերջին օրը  նախատեսված է փակ բանակցություններ  ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ: