Տարօրինակ արտոնագրեր Facebook-ից

The New York Times պարբերականը հավաքել, ուսումնասիրել ու հրապարակել է Facebook սոցիալական ցանցի ամենատարօրինակ արտոնագրերի շարքը: Արտոնագրված տեխնոլոգիաներից ոչ բոլորն են ներկայումս իրականացվում: Դրանցից շատերն անգամ կյանքի չեն էլ կոչվել:

Օրինակ արտոնագրերից մեկը վերլուծում է տեսանյութը, որը կարելի է ստանալ օգտատիրոջ վեբտեսախցիկից և որոշել նրա տրամադրությունը. այն, թե ինչպես է օգտատերը արձագանքում նորությունների ցանկի բովանդակությանը: Մյուս արտոնագիրը գրանցվել է ձայնագրությունը  վերլուծելու համար: Այսպիսով սոցցանցի աշխատակիցները կիմանան, թե ինչ շոուներ եք դուք դիտում:

Տեխնոլոգիաների մի քանի հայտերը կապված են կանխատեսումների հետ. աշխատակիցները փորձելու են պարզել, թե երբ է լինելու ձեր հարսանիքը, մահը, ինչպես նաև պարզելու են ձեր սոցիալական և տնտեսական կարգավիճակը:

Facebook-ը բազմիցս հայտարարել է, որ արտոնագրային հայտերը չպետք է դիտարկվեն որպես պարտադիր ծրագիր: «Այս արտոնագրերում նկարագրված տեխնոլոգիաների մեծ մասը չի ներառվել մեր արտադրանքներից որևէ մեկում և երբեք չի ներառվի», – ասել է Ալեն Լոն:

Տեքստում նշված արտոնագրերի մեծ մասը վերաբերում է անձնական տվյալների հավաքագրմանը: Facebook-ի փոխնախագահ Ալեն Լոն New York Times-ին ասել է, որ պոտենցիալ տեխնոլոգիաների մեծ մասը չի նախատեսվում ապագայում օգտագործել: