Instagram-ը թույլ կտա Story-ներին սաունդթրեք ավելացնել

Instagram-ը թույլ կտա Story-ներին սաունդթրեք ավելացնել

Instagramի օգտատերերը ևս մեկ նոր գործառույթ են գտել սոցցանցում: Այժմ Story-ներում հրապարակվող տեսանյութերին ու լուսանկարներին կարելի է երաժշտություն ավելացնել հենց սոցցանցի ներսում:

Երաժշտություն ավելացնելը նույնքան հեշտ է, որքան սթիքերներ կամ  GIF ֆայլերը: Հավելյալ տարրեր բաժնում այժմ կավելանա նաև  Music բաժինը: Սեղմելով դրա վրա կարող եք ավելացնել տարատեսակ  երգեր: Այստեղ հավաքագրված են տարբեր ժանրերի ու տեսակի երաժշտություն: Օգտատերը կարող է ամբողջական երաժշտությունից  ընտրել իրեն դուր եկած հաստվածը:

Իսկ Story-ները դիտող օգտատերերը ոչ միայն կվայելեն երաժշտությունը, այլ նաև կիմանան կատարողի անունն ու երաժշտության անվանումը: Երաժշտադարանը դեռ համալրման փուլում է:

 

 

Թեգեր: #Music, Instagram, Story