OnePlus 7-ը կլինի 5G տեխնոլոգիայով աշխատող առաջին սմարթֆոններից

Չինաստանում ընթացող  Mobile World Congress Shanghai 2018  ցուցահանդեսի շրջանակներում OnePlus ընկերության տնօրենը խոսել է հաջորդ տարի OnePlus-ի նոր մոդել ստեղխել, որը կունենա 5G ցանցի հնարավորություն։

Ամենայն հավանականությամբ այդ սմարթֆոնը կլինի OnePlus–ի  7-րդ սերունդը։ Ի դեպ, ընկերությունը վաղուց  համագործակցում է Qualcomm-ի հետ։ Սմարթֆոնը կարող է ստանալ առանց շրջանակի էկրան, ինչպես նաև ներկառուցված մատնահետքի սքաներ և շարժական տեսախցիկ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ OnePlus-ի սմարթֆոնների գնացուցակում կլինեն էժանացումներ։