Telegram-ի նոր թարմացման մեջ ավելացել է ուղարկված հաղորդագրությունը խմբագրելու հնարավորություն

Telegram-ը   նոր թարմացում է ներկայացրել  iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Մեսինջերի նոր տարբերակը հնարավորություն է տալիս խմբագրել  ուղարկված հաղորդագրությունները, տեսանյութերն ու նկարները: Այն կրկնակի արագացրել է վիդեո և աուդիոհաղորդագրությունների թողարկման տեմպը: Այլ կերպ ասած՝ օգտատերը հնարավորություն կունենա արագացնել հաղորդագրությունները և դիտել կամ լսել իրեն հետաքրքիր  հատվածը:

Նոր թարմացումը հնարավորություն կտա նաև նշել կարդացած և չկարդացած հաղորդագրությունները: Android օպերացիոն համակարգից օգտվողները կարող են նաև ջնջել հաղորդագրությունները, անգամ եթե այն չի հասել, նախադիտել(preview) ընդհանուր չատի հաղորդագրությունները, տեղադրել հիպերլինկ:

Թարրմացումը արդեն հասանելի է երկու օպերացիոն համակարգերի օգտատերերի համար: