Ալեքսիս Օհանյանը կմասնակցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կմացնակցի  2019–ին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Այս մասին «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ում լրագրողների հետ զրույցում նշել է ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Մենք հրավիրել ենք Ալեքսիս Օհանյանին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին և լինելու բանախոսներից մեկը: Քննարկվում են նաև Ալեքսիս Օհանյանի հետ համագործակցության հնարավորությունները»,-ասել է Ալեքսանդր Եսայանը:

2019 թվականի հոկտեմբերի 6–9 Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը:  Երևանը  դառնալու է տեխնոմայրաքաղաք ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: