Apple-ի սմարթֆոնները կունենան երկու SIM քարտի հնարավորություն

Apple-ի սմարթֆոնները կունենան երկու SIM քարտի հնարավորություն

Նոր տվյալների համաձայն 2018 թվականին թողարկվելիք  iPhone–ները կունենան երկու SIM քարտի հնարավորություն։ Սիմ քարտը կստանա Apple SIM անվանումը։ Apple-ը դեռ վաղուց էր մտածում սեփական սիմ քարտը թողարկելու մասին, ավելին` հայտարարել էր, որ ունի սիմ քարտի իդեալական նախագիծ։ Օրինակ` iPad–ում արդեն ներդրվել է էլեկտրոնային սիմ քարտ, շուտով դրանք կհայտնվեն նաև iPhone–ում։

Դեռ հայտնի չէ, թե երբ նոր տեխնոլոգիան կհայտնվի սմարթֆոններում։ Ամենայն հավանականությամբ այն կներդրվի նաև այս տարի թողարկվելիք գաջեթներում։

 

Թեգեր: Apple Sim, Sim card