Motorola-ն կթողարկի iPhone X-ի կլոնը

Համացանցում հայտնվել են Motorola One և One Power սմարթֆոնների նկարները, հաղորդում է  AndroidHeadlines-ը:

Սմարթֆոնն առանց շրջանակների էկրան կունենա և iPhone X-ի նման վերևի հատվածում կտրվածքով կլինի: Դրա տակ կտեղակայվի առջևի տեսախցիկի մոդուլը և դինամիկը: Նկարներում երևում է, որ հիմնական տեսախցիկի կառուցվածքը նույնն է ինչ iPhone X-ի մոտ:

Աղբյուրի համաձայն Motorola One Power-ը կունենա 6.2 դյույմանոց էկրան: Հիմնական տեսախցիկի մոդուլը կունենա 12 և 5 մեգապիքսել, իսկ առջևի տեսախցիկը՝ 8 մեգապիքսել:

Սմարթֆոնը հագեցած կլինի 4 գիգաբայթ օպերատիվ և 64 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ եւ 3780 միլիամպեր-ժամ ակումուլյատորով: