Apple-ը պատրաստվում է քարտեզագրման ծառայության մեջ օգտագործել նաև iPhone-ի տվյալները

Apple–ը  մտադիր է առաջիկա ամիսներին ներկայացնել իր՝ Apple Maps քարտեզագրման ծառայության թարմացված տարբերակը: Այս մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Էդի Կյուն:

Կյուի կարծիքով՝ նման մոտեցումը թույլ կտա տեղանքի մասին փոփոխություններ կատարել հեշտությամբ և արագությամբ։ Օրինակ՝ նոր շենքերի կամ ճանապարհների շինարարության դեպքում քարտեզներն արագ կթարմացվեն: Ընկերությունում հույս ունեն, որ ապագայում այն կկարողանա ծառայությունում օգտագործել միայն իր հավաքած տեղեկատվությունը և ամբողոջությամբ կհրաժարվի այլ կողմերի տրամադրած  տեղեկություններից:

Կյուն նշել է, որ հույս ունի ծառայությունը «նոր մակարդակի հասցնել»: Նրա խոսքով՝ կորպորացիան հույս ունի Apple Maps-ը դարձնել «աշխարհում լավագույն հավելվածը», ինչի համար անհրաժեշտ է «քարտեզների մասին սեփական տեղեկատվություն հավաքել»: