Asus ZenFone Max Pro (M1). թրենդներին համապատասխան բյուջետային սմարթֆոն

Asus–ի նոր մոդելը` ZenFone Max Pro սմարթֆոնն ունի  FullView էկրան`  18:9  հարաբերակցությամբ։

Գաջեթը ստացել է  Android 8.1 Oreo օպերացիոն համակարգ և 5000 ամպեր հզորւթյամբ պրոցեսոր, որը թույլ է տալիս երկար աշխատել։

Asus ZenFone Max Pro (M1) ունի 6 դյույմանոց էկրան, սակայն նրա կորպուսն այնպես է դասավորված, որ արտաքին տեսքից այն ավելի շատ նման է 5.5 դյումանոց էկրան ունեցող սմարթֆոնի։

Ունի երկակի տեսախցիկ` 13+5 մպ հզորությամբ։ Հավելյալ մոդուլն այստեղ ծառայում  է դիմանկարային լուսանկարչության համար։ Դիմային տեսախցիկն ունի 8 մգ հզորություն։ Սա նաև ծառայում է որպես դեմքի սքանավորման  տեխնոլոգիա։

Գաջեթն ունի Bluetooth 5.0, մատնահետքի սքաներ, որը տեղակայված է հետևի մասում, 2  SIM քարտի և  MicroSD–ի հնարավորություն։