BMW i3 և i8 մեքենաները ներկայացվել են ոսկեզօծ տարբերակով

BMW i3 և i8 մեքենաները ներկայացվել են  ոսկեզօծ տարբերակով

Գերմանական BMW մեքենաշինական ընկերության չեխական մասնաճյուղը ներկայացրել է i3 էլեկտրական մեքենայի ու i8 հիբրիդային սպորտքարի ոսկեզօծ մոդելները՝ Starlight Edition անվանումով: Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենաները պատվել են 24 կարատանոց ոսկու փոշի պարունակող հատուկ ներկով:

Հատկանշական է, որ երկու մոդելն էլ ծածկված են ոսկու 4 շերտով, որոնցից վերջինն արվել է ձեռքով: Աղբյուրը մանրամանում է, որ ոսկու փոշին օգտագործվել է նաև մեքենաների ներքին սրահի հարդարման ժամանակ:

BMW i3 և i8  մոդելները ստեղծվել են մի օրինակով: Դրանք վաճառվելու են աճուրդում:

Թեգեր: auto, BMW, car