Facebook-ը և Twitter-ը կթողարկեն գովազդը վերահսկելու նոր համակարգ

Քաղաքական գովազդի տարածումը սահմանափակելու նպատակով Google և Facebook ընկերությունները թողարկել են նոր համակարգ, որը կհետևի այս սոցիալական ցանցերում նմանանտիպ գովազդի տարածմանը։ Սա թույլ կտա խուսափել գովազդի անանուն տեղադրման տարբերակից։ Այս համակարգը մշակողներն առաջնահերթությունը կտան հատկապես քաղաքական գովազդին։ Ծառայությունը հասանելի է՝ ԱՄՆ-ում դաշնային ընտրություններին ընդառաջ։

Մոտ ապագայում այս ծրագիրը թույլ կտա ստուգել ցուցադրվող գովազդի հավաստի լինելը և պատկերացում կազմել ընկերության, արտադրանքի և դրա որակի վերաբերյալ։ Ըստ փորձագետների՝  նոր ծրագիրն սովորական օգատերերին այնքան էլ չի հետաքրքրի, քանի որ մարդկանց մեծ մասը բաց  է թողնում սոցիալական ցանցերում ցուցադրվող գովազդը։