Firebase-ի կարգավորումների սխալի պատճառով տվյալների արտահոսք է եղել

Appthority  ընկերությունը  հաշվետվություն է հրապարակել, որտեղ մատնանշել է, որ    Firebase  ամպային ծառայության կարգավորումների բաժնի սխալի պատճառով տվյալների արտահոսք է եղել:

Firebase-ում հայտնաբերվել է մոտ 2200 չպաշտպանված տեղկեատվություն, որից օգտվում են iOS և Android հավելվածները: Ամպային տիրույթում պահված էր մոտ 100 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալներ` այդ թվում նաև էլ. փոստի հասցեներ, գաղտնաբառեր, առողջության մասին տեղեկատվություն և գտնվելու վայրի կոորդինատներ։

Firebase–ը Google–ի արտադրանքն է, որն առաջարկում է «բեքհենդ» հավելվածներ ստեղծելու գործիքակազմեր։ Շատ մշակողներ այս ծառայությունից օգտվում են տվյալների պահպանման ու վերլուծման համար։