Հարի Փոթերի մոտիվներով խաղը հեղինակներին 40 միլիոն դոլար եկամուտ է բերել

Հարի Փոթերի մոտիվներով խաղը հեղինակներին 40 միլիոն դոլար եկամուտ է բերել

Hogwarts Mystery  դերային խաղը թողարկվել է ընդամենը 2 ամիս առաջ և արդեն իր հեղինակներին մոտ 40 միլիոն եկամուտ է բերել:

Խաղի հեղիակը Jam City.Inc ընկերութունն է: Իր հաջողության գաղտնիքը ընկերությունը համարում է երկու կարևոր պայմանին հետևելը՝ Հարի Փոթերի աշխարհը  առավել քան ճանաչված է ֆիլմերի սիրահարների շրջանում և կարող է մրցակցության դուրս գալ Պոկեմոնների դեմ:  Երկրորդը՝ գերպարտադրված խաղային առջտուրը, որն արդեն օգտատերերի շրջանում դժգոհությունների պատճառ է դարձել:  Չնայած, հաշվի առնելով արդյունքը, հեղինակների մշակած քաղաքականությունն արդյունավետ է եղել:

Ընկերության նախորդ խաղը՝  Monument Valley երկու տարում մոտ 14 միլիոն դոլար եկամուտ է ապահովել:  Պետք է նշել, որ գումարի մեծ մասն ընկերությունը աշխատել է App Store-ում:

Harry Potter: Hogwarts Mystery խաղը առաջարկում է օգտատերերին դառնալ դպրոցական և բացահայտել Հոգվարդսի քաղտնի աշխարհը: