Սիեթլում բացված Apple Store-ը կկենտրոնանա կրթության ուղղությամբ

Երեկ Սիեթլում   բացվել է հերթական  Apple Store-ը: Պարզ է դարձել, որ շեշտադրումն այստեղ    կրթական կոմպոնենտի վրա է լինելու։

Apple Store University Village-ում ավանդության համաձայն կարելի է ձեռք բերել   iPhone, iPad և այլ գաջեթներ: Այս ամենին զուգահեռ  ամբողջ տարածքի առանցքը լինելու է մեծ էկրանը, որը կցուցադրի  կրթական ֆորումները կամ կոնֆերանսները:  Այս լեկցիաների գլխավոր նպատակը լինելու է սովորեցնել օգտատերերին առավել արդյունավետ օգտագործել իրենց գաջեթները: Այս ամենը  Today at Apple ծրագրի մի մասն է կազմում:

«Մենք ժամանակակից քաղաքի տարածք ենք սարքում, որտեղ ներկայացված է լինելու այն ամենն, ինչ ունի մեր ընկերությունը: Սա արված է մարդկանց միավորելու ու համախմբելու նպատակով», — ասել է  ծրագրի ղեկավար  Անժելա Արենդսը:

Այն օգտատերերը, ովքեր կգան Սիթելում բացված Apple Store, կարող են տեղավորվել հարմարավետ աթոռներին ու դիտել ուսուցողական հոլովակները: