Windows-ում «չջնջվող» վիրուս է հայտնվել

Windows-ում «չջնջվող» վիրուս է հայտնվել

Աշխարհի տարբեր անկյուններում օգտատերերն իրենց համակարգիչներում հայտնաբերել են «չջնջվող» վիրուս՝ All-Radio 4.27 Portable-ը: Վիրուսի մասին  առաջին հրապարակումները հայտնվել են Malwarebytes ֆորումում:

Թիրախում են հայտնվել Windows օպերացիոն համակարգով գործող համակարգիչները: Օգտատերերը փորձել են ջնջել վիրուսը, բայց չեն գտել ձևը։

All-Radio 4.27 Portable ռուսական արտադրության ծրագիրն իրականում նվագարկիչ է, որը թույլ է տալիս երաժշտություն լսել և հեռուստահաղորդումներ դիտել: Հաքերներին հաջողվել է այն կեղծել և վիրուսը ներկայացնել որպես օրիգինալ ծրագիր:

Պորտալում վարակված համակարգիչների սեփականատերերին խորհուրդ են տվել նոր Windows տեղադրել կամ օգտվել պորտալի ֆորումներից՝ ստանալու համար քայլ առ քայլ օգնություն համակարգիչը մաքրելու համար:

Թեգեր: virus, Windows