Facebook-ն իր գործունեության ընթացքում շուրջ 52 ընկերության տվյաներ է տրամադրել

People are silhouetted as they pose with laptops in front of a screen projected with a Facebook logo, in this picture illustration taken in Zenica October 29, 2014. Facebook Inc warned on Tuesday of a dramatic increase in spending in 2015 and projected a slowdown in revenue growth this quarter, slicing a tenth off its market value. Facebook shares fell 7.7 percent in premarket trading the day after the social network announced an increase in spending in 2015 and projected a slowdown in revenue growth this quarter. REUTERS/Dado Ruvic (BOSNIA AND HERZEGOVINABUSINESS LOGO - Tags: BUSINESS SCIENCE TECHNOLOGY LOGO TPX IMAGES OF THE DAY)

Իր գործունեության ամբողջ ընթացքում Facebook սոցցանցն ավելի քան 52 կողմնակի ընկերության տրամադրել է օգտատերերի անձնական տվյալներ, այս մասին հաշվետվությունը հունիսի 23-ին հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսը։ Ըստ այս փաստաթղթի՝ Facebook-ը տեղեկատվություն է տրամադրել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Amazon-ը, Microsoft-ը և Apple-ը։ Ոչ ամերիկյան ընկերություններից` Samsung և չինական Huawei ու Alibaba ընկերություններն են նշվում։

Ընկերություններից մի մասի հետ Facebook-ը շարունակում է համագործակցել։ Ներկայումս դրանց թիվը նվազել է՝ 52-ից հասնելով 14-ի, որոնցից 7-ի հետ  Facebook-ը ծրագրվում է դադարեցնել գործունեությունը։

Հունիսի 9-ին Facebook-ի ադմինիստարցիան հայտարարել էր 14 մլն օգտատիրոջ անձնական տվյալ հրապարակելու մասին, որը պետք է հասանելի լիներ միայն սահամանափակ քանակով մարդկանց։

Հունիսի 27-ին ԶԼՄ-ներին հայտնի դարձավ Մարկ Ցուկերբերգին Facebook-ի ղեկավարի պաշտոնից հեռացնելու հնարավորության  մասին։ Ներդրողները, որոնց պատկանում են 3 մլրդ դոլարի ակցիաներ, մեծ դժգոհություն էին հայտնել Ցուկերբերգի գործելաոճի վերաբերյալ։