Facebook-ը սխալմունքով օգտատերերին հեռացրել է սև ցուցակներից

Facebook-ի  սխալի արդյունքում  արգելափակված օգտատերերն ազատվել են արգելափակման կապանքներից, ինչի արդյունքում էլ  կարողացել են տեսնել   իրենց սև ցուցակում ընդգրկած օգտատերերի հրապարակումները:

Սխալի արդյունքում շուրջ   800 հազար օգտատիրոջ սև ցուցակ է ամայացել:  Սև ցուցակից դուրս եկած օգտատերերն անգամ կարող են արգելափակողին գրել   Facebook Messenger-ով:

«Մենք հասկանում ենք, որ որևէ մեկին արգելափակելու հնարավորությունը կարևոր  է և մենք կաշխատենք սխալը ուղղելու ուղղությամբ», — ասել է Facebook-ի գաղտնիության հարցերով տնօրեն Էրին Էգանը:

Սխալն ըստ նրա, ուղղվել է և բոլորը նորից արգելափակվել են: Սոցցանցն այն օգտատերերին, ովքեր Facebook-ի սխալից տուժել են սև  ցուցակը ստուգելու մասին ծանուցում կուղարկի: