Facebook-ում Story-ների արխիվը դիտելու հնարավորություն է հայտնվել

Facebook-ում Story-ների  արխիվը դիտելու հնարավորություն է հայտնվել

Facebook սոցիալական ցանցը որոշել է ներդնել Instagram-ում հայտնի գործառույթներից մեկի կարգավորումները: Ինստագրամյան Story-ների մի շարք առանձնահատկություններ արդեն հասանելի են կապույտ տիրույթում:

Այժմ այստեղ կարող եք ավելացնել տեքստային մաս՝ մտքեր, աֆորիզմներ, ինչպես՝ Instagram-ում, օգտվել Boomerang-ի կարճ տեսահոլովակներ նկարահանելու հնարավորությունից: Նաև հնարավորություն է տրվել օգտատերերին տեսնել <<պատմությունների>> արխիվը:

Հիշեցնենք, որ վերջին սկանդալային միջադեպերից հետո սոցիալական ցանցի վարկանիշը բավական ընկել է և օգատատերերի <<արտագաղթ>> է նկատվում սոցցանցից: Facebook-ը շարունակում է օգտագործել իր բոլոր ռեսուրսները երբեմնի համբավը հետ բերելու համար:

Թեգեր: Facebook, Instagram