iPhone–ը կունենա 5G տեխնոլոգիա

Apple–ը  հնարավոր է համագործակցի MediaTek–ի հետ, որի արդյունքում ընկերության ապագա սմարթֆոնները հնարավոր է ունենան 5G տեխնոլոգիա։

Մոդեմները Apple–ին կմատակարարի Intel ընկերությունը։ Դատական քաշքշուկների պատճառով Apple–ն այլևս չի աշխատում  Qualcomm–ի հետ։ Այդ պատճառով էլ ընկերությունը փնտրում է իր երկրորդ համագործակցին։ Հնարավոր է այն դառնա MediaTek ընկերությունը։

Ամենայն հավանականությամբ 5G ցանցով զինված սմարթֆոնները կներկայացվեն 2019 թվականին։