Հուլիսի 23–ին մագնիսական փոթորիկ է սպասվում. աստղագետներ

Հուլիսի 23-ին Երկրագունդը կպատի 5-բալանոց սանդղակով առաջին մակարդակի G1 մագնիսական փոթորիկը։ Այն ակտիվ կմնա հուլիսի 15-ին, 20-ին և 22-ին: Այս մասին վկայում են ՌԳԱ Լեբեդևի անվան Արևի ֆիզիկական ինստիտուտի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումները։

Մագնիսական փոթորիկները կարող են թույլ տատանումներ առաջացնել էներգետիկ համակարգերում, ինչպես նաև աննշան ազդեցություն ունենալ տիեզերական սարքերի կառավարման համակարգերի վրա:

Նախորդ փոթորիկները տեղի են ունեցել հունիսի 28-ին, մայիսի 6-ին և 7-ին, իսկ 2018-ի սկզբից ամենախոշորը՝ ապրիլի 20-ին: Մինչ այդ այս տարի նման առավելագույն ինտենսիվության հասել է միայն մեկ փոթորիկ, որը գրանցվել է  մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն առավելագույն փուլի տևողությունը կազմել է ընդամենը մոտ 2,5 ժամ։

Այսպիսի լայնության արեգակնային քամու հոսքերով Երկրի անցումը բացառիկ իրադարձություն չէ և հաճախ դիտվում է արեգակնային ակտիվության նվազագույնին մոտ: Սա կապված է այն բանի հետ, որ արեգակնային ցիկլի նվազագույնում էապես թուլանում է Արեգակի մագնիսական դաշտը, և այն իր ունակությունները մասամբ ծախսում է արեգակնային պլազման աստղի մակերևույթին մոտ պահելու համար:

Արդյունքում՝ նկատելիորեն աճում է Արեգակից փախչող նյութի հոսքերի արագությունն ու խտությունը, որոնք էլ կազմում են արեւային քամին: