4 ոչ իրական փաստ ինտերնետ անվտանգության մասին

Հակավիրուսային ծրագիրը բավարար է

Հակավիրուսային ծրագրերի հիմնական մասը  պաշտպանում է համակարգիչը, բայց ոչ օպերացիոն համակարգը:

Windows-ն ունի ներդրված հակավիրուսային ծրագիր, որը վերջին շրջանում շատ է զարգացել, բայց այլ տարբերակներ ունենալը չէրև խանգարի:

Համակարգչից տվյալներ կարող են վերցնել ոչ միայն հաքերները

Իրականում  համակարգիչը կարող է կոտրել անգամ 10-րդ դասարանի աշակերտը: Նման ոչ պրոֆեսիոնալ  հաքերներին միայն պետք է կոդ և ծրագիր, որոնք արդեն գրել են մյուս՝ պրոֆեսիոնալ հաքերները:

 Գաղտնաբառերով պաշտպանությունը

Գաղտնաբառերն ինտերնետ անվտանգության անկյունաքարերից են: Դրանք պաշտպանում են ձեր հաշիվը բոլոր տեսակի հարձակումներից: Սակայն խոշոր ընկերությունների սխալների պատճառով օգտատերերի գաղտնաբառերը հայտնվում են բաց դաշտում:

Սեփական հաշիվները պահպանելու համար պետք է մտածել բարդ կառուցվածքով գաղտնաբառ և պարբերաբար փոփոխել այն:

 VPN –ն անանունության բանալին է

VPN-ը վիրտուալ մասնավոր ցանցն է։ Դրա միջոցով օգտատերերը կարող են հասանելիություն ստանալ վեբ-ռեսուրսների, որոնք անհասանելի են պրովայդերի տեղային սահմանափակումների պատճառով։ Բայց դա չի նշանակում, որ VPN ծառայության տերը մի օր ձեր  տվյալները չի վաճառի երրորդ կողմին: Ավելին՝ այստեղ հնարավոր չէ ամբողջությամբ թաքցնել  օգտատիրոջ գործունեությունը: