Գիտնականները վիշապ-ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)

Գիտնականները վիշապ-ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)

Տոկիոյի համալսարանի հետազոտողների թիմը վիշապ ռոբոտ է ստեղծել, որը կարողանում է խոչընդոտներից խուսափելու համար պտույտներ գործել:

Ինժեներներն իրենց մշակումը ներկայացրել են Ռոբոտատեխնիկայի և ավտոմատացման միջազգային համաժողովում (International Conference on Robotics and Automation):

Ռոբոտը ստացել է DRAGON անվանումը: Ռոբոտը թռչում է շնորհիվ  կոնստրուկտորական եզակի լուծման: DRAGON-ն իրենից «գնացք» է ներկայացնում՝ կազմված միմյանց միայուսված առանձին մոդուլներից: Ներկայումս գործող մոդելն ունի այդպիսի 4 «վագոն»՝ դրանց թիվն ավելացնելու հնարավորությամբ:

Ստանդարտ դասավորությամբ դրոնն ունի քառակուսու ձև, ըստ որում՝ յուրաքանչյուր մոդուլը կազմում է դրա կողմը: Սակայն այն կարողանում ուղիղ գծով ձգվել և  այն թեքել  ոլորապտույտ ձևով: Դրա շնորհիվ DRAGON-ը կարող է բազմաթիվ խոչընդոտներ շրջանցել և անցնել նեղ ճեղքերով ու թունելներով:

 

Թեգեր: dragone drone, drone, Robot